Ավստրալիայում գրանցվել է վերջին 60 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը

Armenpress 20:38, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում ջերմաստիճանը կազմել է 1-2 աստիճան, որն ամենացածրն է վերջին 60 տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ավստրալական news.com.au կայքին:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի լեռներում մեկ օրվա ընթացքում 25-30 սմ ձյուն է տեղացել: Մինչև 15 աստիճան ջերմաստիճանի անկում է սպասվում նաև Մելբուրն քաղաքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am