Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ադրբեջան

Armenpress 15:48, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն՝ մասնակցելու դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կայանալիք Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվաքծքների նախարարությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am