ԱԺ-ն քննարկում է մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու օրինագիծը

Armenpress 15:25, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ մտցնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով, բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: 

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ընդունվել է 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am