Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել Է 2,2 հազարը

Armenpress 13:48, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի բռնկման հետեւանքով, որն սկսվել Է անցած տարվա ամռանը, մահացածների թիվը գերազանցել Է 2,2 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է այս երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցչությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Էբոլա տենդի վիրուսի զոհ Է դարձել ավելի քան 2,1 հազար մարդ: «Վարակվածների ընդհանուր թիվը 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հասել Է 3313-ի (3195-ը՝ հաստատված եւ 118-ը՝ հնարավոր), այդ թվում՝ մահվան 2204 դեպքը գրանցվել Է 2018 թվականի օգոստոսին համաճարակի սկսվելու պահից ի վեր, մահացության գործակիցը կազմում Է 67 տոկոս»,-ասվում Է ԿԴՀ-ում ԱՀԿ-ի բաժանմունքի Twitter-ում: Նաեւ մասնագետները նշել են, որ Կոնգոյի երեք նահանգներում տենդի վիրուսը պահպանվում Է համաճարակի սկզբից: Բժիշկները հավաստիացրել են, որ 2018 թվականի օգոստոսից պատվաստանյութ Է ստացել ավելի քան 255,5 հազար մարդ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Է 28,6 հազար մարդ, մահացել Է ավելի քան 11,3 հազար հոգի: Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի բռնկումը որակել Է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am