ԱԺ-ն քննարկում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող հարաբերությունները կարգավորող օրինագիծը

Armenpress 13:36, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» և կից նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթն Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի նիստում ներկայացրեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օրենքի նախագծով սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, ինչպես նաև փորձ է արվում կարգավորել հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։

«Հաշվապահական հաշվառման մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am