ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ սոցցանցերում անծանոթների հետ ռազմական թեմաներով շփումներից

Armenpress 13:00, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է  սոցիալական կոչ պարունակող լուսանկար:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել migri@sns.am էլեկտրոնային հասցեի միջոցով»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am