Սամոայում պետական հիմնարկությունները երկու օր փակ կլինեն կարմրուկի համաճարակի պատճառով

Armenpress 12:21, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամոայի կառավարությունը հայտարարել Է, որ բոլոր պետական մարմինների ու ծառայությունների աշխատանքը երկու օրով կդադարեցվի, որպեսզի պետական ծառայողները կարողանան կենտրոնանալ կարմրուկի դեմ պատվաստման արշավի վրա: Ինչպես հաղորդվում Է Twitter-ում երկրի կառավարության Էջում, բոլոր գերատեսչությունները եւ հաստատությունները փակ կլինեն դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սամոյայի բոլոր պետական ծառայությունները դեկտեմբերի 5-ին եւ 6-ին փակ կլինեն, որպեսզի բոլոր պետական ծառայողները կարողանան օգնություն ցուցաբերել երկրի բնակիչների պատվաստման զանգվածային արշավն անցկացնելու գործում: Բացառություն են կազմում միայն կոմունալ ծառայությունների աշխատակիցները»,- ասել Է երկրի վարչապետ Տուիլաեպա Սայիլելե Մալիելեգաոյին նախօրյակին երեկոյան ազգին հղած իր ուղերձում: Սամոայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել Է կարմրուկով հիվանդանալու 3881 դեպք, որոնցից 153-ը՝ վերջին օրերին: Կարմրուկից մահացել Է 55 մարդ, որոնցից 48-ը մինչեւ չորս տարեկան երեխաներ են:

Երկրում հայտարարվել Է կարանտին եւ արտակարգ դրություն, փակ են դպրոցները եւ մանկական նախադպրոցական հաստատությունները: Բուժանձնակազմ եւ կարմրուկի դեմ պատվաստանյութեր են տրամադրվել Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիական Պոլինեզիայից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում կղզի պետություն Է հասցվել շուրջ 200 հազար չափաբաժին պատվաստանյութ, սակայն զանգվածային պատվաստման (սկսվել Է նոյեմբերի 20-ին) ժամանակաշրջանում կարմրուկի դեմ ներարկումներ հաջողվել Է անել միայն 58 հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am