Դեկտեմբերի 3-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:05, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ-ում կմեկնարկի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Արարատի մարզ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կքննարկեն օրգանական խաղողագործության մարտահրավերներն ու ոլորտի առանձնահատկությունները :

Դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Օրվա առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում անդրադարձ կկատարվի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրներին :

Դեկտեմբերի 3-ին նշվում է նաև Անհայտ զինվորի օրը: Հայաստանում այդ օրը կմեկնարկի Մեծ հայրենականի հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը:

Մատենադարանում նախատեսված է «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։

Մարմնամարզության 2019 թվականի արդյունքները կամփոփեն հավաքականի գլխավոր մարզիչն ու մարզիկները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am