Գուտերիշը կոչ Է արել «գլուխներն ավազի մեջ չթաքցնել» կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Armenpress 16:14, 2 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրները պետք Է ազատվեն ածխի կախվածությունից եւ վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյաքի պահպանման նպատակով: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Կլիմայի փոփոխության շուրջը ՄԱԿ-ի պարփակ խորհրդաժողովի (COP-25) բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նշել Է, որ այժմ մարդկությունը կանգնած Է ճամփաբաժանքին: «Հաջորդ տասնամյակի վերջին մենք կհայտնվենք երկու արահետներից մեկին: Կամ մենք կհանձնվենք՝ անցնելով անդառնալի կետը, եւ սպառնալիքի տակ դնելով մոլորակի վրա ամբողջ կենդանականը: Բայց մենք ցանկանում ենք արդյոք, որ մեզ հիշեն որպես մի սերունդ, որը գլուխը թաքցրել Է ավազի մեջ, որն զբաղվել Է խաբեությամբ, մինչ մոլորակն այրվում Էր»,- դիմել Է Գուտերիշը խորհրդաժողովի մասնակիցներին:

Մյուս ուղին գլխավոր քարտուղարը համարել Է «հույսի ճանապարհ», որը նշանակում Է ածխածնի արտանետումների եւ ածխի օգտագործման քանակի անհապաղ նվազեցում: «Այսօր մենք պետք Է տարեկան 7,6 տոկոսով նվազեցնենք մթնոլորտ արտանետումների քանակը»,- համոզված Է նա: «Եկել Է ժամանակն ապացուցելու բնության դեմ պատերազմը դադարեցնելու մեր մտադրության լրջությունը»,- եզրափակել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am