Արոնյանն առաջադիմել է մեկ հորիզոնականով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Armenpress 16:50, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբեր ամսվա վարկանիշային նոր աղյուսակում Արոնյանը 6-րդն է և նախորդ ամսվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (72-րդ տեղ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am