Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը

Armenpress 20:08, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am