Իրաքի վարչապետը պատրաստվում Է հրաժարական տալ

Armenpress 17:29, 29 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 29-ին հայտարարել Է, որ մտադիր Է հրաժարական տալ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես մտադիր եմ պաշտոնաթողության խնդրագիր ներկայացնել Ներկայացուցիչների խորհրդին (խորհրդարան)», վարչապետի խոսքը մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը: Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել Է նրանով, որ ձգտում Է կանխել «Իրաքի հայտնվելը բռնության ու քաոսի հորձանուտում»:Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում: Զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 400 մարդ, տուժել Է եւս ավելի քան 15 հազար բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am