Փարիզում հայտնել են Նոտր Դամի վերակառուցումն սկսելու հնարավոր ժամկետները

Armenpress 14:38, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբն սպասվում Է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով: Նոյեմբերի 29-ին այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2020 թվականի վերջին – 2021 թվականի սկզբին,- ասել Է Ռիեստերը՝ պատասխանելով տաճարի վերակառուցումն սկսելու ժամկետների վերաբերյալ հարցին:- Ինչու՞ ոչ ավելի շուտ: Որովհետեւ առաջին հերթին անհրաժեշտ Է ապահովել Նոտր Դամի անվտանգությունը»:

Նա ճշտել Է, որ պետք Է հեռացվեն շինարարական փայտամածերն այն տեղի շուրջը, որտեղ գտնվում Է հրդեհի ընթացքում տապալված սայրաձողը, շենքը մաքրել մնացած բեկորներից եւ մեծացնել կառուցվածքների հուսալիությունը: Նախարարի գնահատումներով՝ համապատասխան աշխատանքները պետք Է ավարտվեն 2020 թվականի գարնանը:

Ըստ որում զուգահեռաբար կանցկացվի շենքի վերականգման նախագծերի ընտրությունը, սակայն մշակութային գերատեսչության ղեկավարը չի ճշտել, թե խոսքը վերաբերում Է արդյոք նախկին տեսքով վերականգնմանը, թե ավելի արդիական կառուցվածքի ստեղծմանը: Իր ելույթի ավարտին նա հայտարարել Է «Նոտր Դամն առաջվանից ավելի գեղեցիկ դարձնելու» հանձնառության մասին: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ Էր արել Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարաժան վայրերից մեկը վերականգնել հինգ տարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am