Էրդողանը «եվրաեռյակից» միջոցներ կխնդրի փախստականներին Սիրիա վերադարձնելու համար. Bloomberg

Armenpress 10:58, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում Է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար: Այս պնդումով նոյեմբերի 29-ին հանդես Է եկել Bloomberg-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության վարկածով՝ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք Է կայանան ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովի հարթակներում: Ինչպես համարվում Է, միջոցների հատկացման նպատակը Թուրքիայի քաղաքականության ֆինանսավորումն Է սիրիացի փախստականների նկատմամբ, որոնց Անկարան մտադիր Է հայրենիք վերադարձնել, բայց որի համար անհրաժեշտ Է ենթակառուցվածք ստեղծել այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am