Բրիտանացի պահպանողականները կարող են հաղթանակ տանել ընտրություններում. հարցում

Armenpress 12:38, 28 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը վաղաժամկետ համընդհանուր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն կստանար Համայնքների պալատում, եթե քվեարկությունը կայանար այժմ՝ նշանակված ամսաթվից երկու շաբաթ առաջ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է The Times թերթը՝ ամփոփելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է YouGov սոցիոլոգիական ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց տվյալներով՝ թորիները կարող են 359 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում: Նրանց գլխավոր ընդդիմախոսը՝ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կարող Է խորհրդարան անցկացնել միայն 211 պատգամավորի: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կարող Է ստանալ 43 տեղ, իսկ «Լիբերալ դեմոկրատները»՝ 13:Ներկայում լեյբորիստների նկատմամբ պահպանողականների առավելությունը կազմում Է 11 տոկոս: Սակայն մինչեւ 7 տոկոսից ցածր նշագիծ դրա կրճատվելու դեպքում վտանգ կա, որ թորիներն ընտրությունների արդյունքներով կզրկվեն մեծամասնությունից: Վաղաժամկետ ընտրությունների օգնությամբ, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը մտադիր Է փակուղուց դուրս բերել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի համաձայնեցման գործընթացը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am