Տիգրան Եսայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Armenpress 17:10, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Եսայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am