Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում. Խաղացանկը կհարստանա «Փղերի երկար ուղին» ներկայացմամբ

Armenpress 15:15, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում նոյեմբերի 27-ին և 28-ին կներկայացվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:

Դորին իտալացի հայտնի ժամանակակից դրամատուրգ է, որի պիեսներն արժանացել են հեղինակավոր մրցանակների:

Այս հոգեբանական դրաման սիրո, հարգանքի, համբերության, իրար զիջելու մասին է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց կյանքում և, հավանաբար, դրանից հետո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից, «Փղերի երկար ուղին» պիեսը բեմադրել է թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը: Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:

Ներկայացման մեջ զբաղված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը: Բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը`Նունե Կիրակոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am