Քրիստոսի Մսուրը Բեթղեհեմ կվերադառնա երկու հազար տարի անց

Armenpress 14:16, 27 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշում Է ընդունել Քրիստոսի մսուրի ոչ մեծ բեկորը Սուրբ հող վերադարձնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Սուրբ Հողի Կուստոդիան՝ տարածաշրջանում ֆրանցիսկյան ուխտի վարչական օկրուգը:

Ինչպես նշվում Է հայտարարության մեջ, սրբությունը Երուսաղեմ կհասցվի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին: Քաղաքում տոնական միջոցառումներ կկայանան մասունքի վերադարձման առթիվ: Այնուհետեւ նոյեմբերի 30-ին այն կտարվի Բեթղեհեմ՝ քաղաք Հորդանան գետի արեւմտյան ափին, որտեղ, աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ ծնվել Է Քրիստոսը:

Մասունքը Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը նվիրել Է Թեոդորոս Ա պապին մահմեդակնների կողմից Սուրբ հողի նվաճման ժամանակ: Այս պահին այն գտնվում Է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am