Երիտասարդ սերունդ չունենք ըմբշամարտում. Արայիկ Բաղդադյան

Armenpress 17:57, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը դժգոհ է առաջնության մասնակցությունից և նոր սերնդից:

«Մենք շատ դժգոհ ենք առաջնության մասնակցությունից, հատկապես՝ Երևանի քաղաքի մարզադպրոցների մասնակցությունից: Մինչև 18 տարեկանը մարզիկներն, ովքեր աշխարհի և Եվրոպայի  մրցանակային տեղեր չեն զբաղեցնում, գնում են բանակ և ոչ մարզական վաշտ: Եթե այս տարի 75 մարզիկ են մասնակցում առաջնությանը, ապա հաջորդ տարի միայն 65 կմասնակցի: Եվ այսպես շարունակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր քարտուղարը:

Բաղդադյանի խոսքով` խնդիրներ կան նաև մարզիչների որակավորման մակարդակից և նրանց ցածր վարձատրությունից: «Այս առաջնությանը չեմպիոններ դարձան մարզիկներ, ովքեր 30-ին մոտ են, բայց դա նորմալ չէ, քանի որ երիտասարդներն արդեն իրենց խոսքը պիտի ասեին: Երիտասարդ սերունդ չկա»,-ասաց նա:

Գլխավոր քարտուղարը շեշտեց, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, եթե ազատ ոճային ըմբիշները կարողանան նվաճել անգամ երկու ուղեգիր, լավ կլինի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am