Նախագահը ստորագրել է ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը

Armenpress 17:13, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am