Երևանում աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կլինի մինչև տարեվերջ

Armenpress 15:12, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում աղբավայր կառուցող կազմակերպության անունը հայտնի կդառնա 2019 թվականի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե երբ է նախատեսվում նոր աղբավայր կառուցել:

«Երևանում աղբավայրի կառուցման նկատմամբ հետաքրքրությունը  բավականին մեծ է, մի քանի անգամ մրցույթը երկարաձգվել է, որպեսզի հնարավորություն տրվի բոլոր ցանկացողներին մասնակցել: Մրցույթը կայացել է, ունենք 7 մասնակից, այժմ իրականացվում է նրանց գնահատումը»,- շեշտեց Սարգսյանը և հավելեց, որ հաղթողի անունը պարզ կդառնա տարեվերջին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am