«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խաչիկի եկեղեցու զանգի ձայնը Նախիջեւանում լսվում է

Armenpress 21:58, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաչիկցիները Ս. Աստվածածին եկեղեցին վերանորոգելու գործը որոշել են «առաջ գցել»՝ հաշվեհամար բացելով: Մեկը թոշակից է փոխանցում արել, մյուսը՝ աշխատավարձից, երրորդը՝ մեկ այլ աղբյուրից… Սեպտեմբերին ամրակայման բուռն աշխատանքներ են սկսվել, ասել է թե՝ գյուղը կանգնել, «գերան է կոտրում»:

«Տարբեր տեղերում ապրող խաչիկցիներն իրենց ներդրումն ունեցան: Եվ հաշվեհամարով հանգանակած շուրջ 8 մլն դրամը ծառայեցվեց տանիքի ծածկույթը փոխելուն, զանգակատունը կանգնեցնելուն»,- թերթի հետ զրույցում տեղեկացրել է ԶՈՒ գնդերեց, Խաչիկ համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը: Եկեղեցու  ներսում  եւս որոշակի աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ միջամտության համար, նախնական եւ խիստ մոտավոր հաշվարկով, 2.5 մլն դրամ է պետք, որից շուրջ 139 հազար դրամն արդեն կա:

Եկեղեցու  զանգի ձայնը հասնում է մինչեւ Նախիջեւան: Տեր Հովհաննեսը պատմել է, որ զինվորները, երբ մարտական հենակետից իջնում են, ասում են. «Տեր հայր, մենք այնքան լավ ենք զգում, որ կիրակի օրը մեր թիկունքում լսում ենք եկեղեցու զանգի ձայնը, այնքան ուրախանում ենք, որ մեզ համար թիկունքում աղոթք են անում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am