Ռաֆայել Վահանյանը՝ շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն

Armenpress 09:34, 24 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը դարձել է աշխարհի վետերանների առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 65 տարեկանների պայքարում, Վահանյանը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր և լրացուցիչ միավորներով գրավեց առաջին տեղը:

Մինչև 50 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Մովսիսյանը 4-րդն է, իսկ Արտաշես Մինասյանը՝ 22-րդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am