Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա

Armenpress 13:20, 23 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այցի ամենակարևոր դրվագը լինելու է Հռոմի պապի այցը Նագասակի և Հիրոսիմա քաղաքներ. 2020 թվականին նշվելու է քաղաքների ատոմային ռմբակոծման 75-ամյակը: Այստեղից Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հանդես կգա զինաթափման մասին ուղերձով:

Ֆրանցիսկոս պապի այցը Ճապոնիա կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը:

Ճապոնիայի բնակչության 0.5 տոկոսն է միայն կաթոլիկ: 127 միլիոն բնակչություն ունեցող երկրում մեծամասամբ դավանում են սինտոիզմ և բուդդայականությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am