Ալեն Սիմոնյանը օրինագիծ է մշակել լեգիոներ ֆուտբոլիստների գնման վերաբերյալ

Armenpress 17:25, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է լրացում կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում, որը թույլ կտա Հայաստանի ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ լրացում կատարելու օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

«Օտարերկրացիների վերաբերյալ նախագիծը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել հայկական ֆուտբոլի համար, զարգացնել ֆուտբոլը»,- գրել է Սիմոնյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am