Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին

Armenpress 15:39, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ:

Քննարկման թեմաների վերաբերյալ կողմերի մոտեցումները համահունչ էին և Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու դրանք:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am