Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից

Armenpress 14:52, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի պողոտայում նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս վրաերթի ենթարկված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված՝ 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից: Երկուսն էլ արդեն լավ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» -ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին տեղափոխվել 4 երեխա, որոնցից երկուսը տեղում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն, իսկ մյուս երկուսը մնացել էին ԲԿ-ում՝ ստացիոնար բուժում ստանալու համար:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am