Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից

Armenpress 18:30, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները: «Մեր հավաքականն Իտալիայում պարտություն կրեց աննախադեպ 9:1 հաշվով: Այն մեզ համար իսկապես շատմտահոգիչ է: Պետք էր այդ հարցի լուծումներ տրվեր: Քննարկման արդյունքում ես` որպես ՀՖՖ նախագահ,  հայտարարեցի Գործկոմին, որ ընդունեն իմ հրաժարակը»,-ասել է Վանեցյանը:

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Ընդհանուր համատեքստում քննարկելով իրավիճակը` եկելենք եզրակացության, որ ֆեդերացիան և ընդհանրապեսհայկական ֆուտբոլը պետք է առողջանա: Այս առումով, թեԳործկոմը, թե պարոն Վանեցյանը միասին եկել ենհայտարարի, որ այդ գործընթացը պետք է սկսվի»,-ասել է Ռուբինյանը:

Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am