Զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ

Armenpress 16:30, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 19-20-ը դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am