ՌԴ-ի ներկայացուցիչը, չնայած հոսպիտալացվելուն, ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ»-ում

Armenpress 15:03, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակից Դենբերել Օորժակը ելույթ կունենա մրցույթում, չնայած հոսպիտալացվելուն: Այդ մասին լրագրողներին հայտնել Է մրցույթի մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ 13-ամյա Դենբերել Օորժակը Լեհաստանում հոսպիտալացվել Է այն բանից հետո, երբ ուշաթափվել Է առաջին փորձից հետո:

«Այսօր առավոտից նրա մոտ Էր պրոդյուսերը: Նա իրեն լավ Է զգում եւ ելույթ կունենա մրցույթում»,-ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցի քաղաքում: Այս տարի Ռուսաստանը ներկայացնելու Է Տատյանա Մեժենցեւա եւ Դենբերել Օորժակ դուետը՝ «A time for us» երգով: Երեխաները սովորում են «Իգոր Կրուտոյի ակադեմիայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am