Պետությունը նորարարական գաղափարների համար նախատեսում է 2 մլրդ դրամի դրամաշնորհային ծրագիր

Armenpress 17:31, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020-ին նախատեսում է նորարարական գաղափարների և դրանց իրականացման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք դրամաշնորհային ծրագրերի մի փաթեթ ենք մշակել, որը մյուս տարի մեկ տարվա ընթացքում շուրջ 90 նորարարների խմբերի հնարավորություն կտա օգտվել դրանից: Կա երկու ծրագիր, մեկը՝ գաղափարից մինչև նախատիպ, որի համար նախատեսված են ավելի փոքր դրամաշնորհներ՝ մինչև 10 հազար դոլար դրամաչափով՝ նորարարական սկսնակ կազմակերպությունների համար: Երկրորդ փուլում գործելու է համաներդրման ֆինանսավորման մեխանիզմը՝ ավելի մեծ ընկերությունների համար: Ընդհանուր առմամբ դրամաշնորհների երկու ծրագրի համար մյուս տարի միասին նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց Արշակյանը:

Նախարարը հատկապես երիտասարդությանը կոչ արեց բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, իրենց գաղափարները դարակներում չդնել, չվախենալ ձախողվելուց, սխալվելուց ու իրականացնել իրենց գաղափարները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am