Մեծ Բրիտանիայի բնակիչը 135,8 մլն դոլար Է շահել վիճակախաղով

Armenpress 11:42, 20 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչը շահել Է EuroMillions վիճակախաղի ջեքփոթը 135,8 մլն դոլարի չափով: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ սա EuroMillions-ի արդեն վեցերորդ ջեքփոթն Է, որն այս տարի շահել են Բրիտանական կղզիներում ձեռք բերված տոմսերի տերերը: Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը EuroMillions-ով շահել Էր ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային գումար թագավորության պատմության մեջ: Նա միանգամից մտավ երկրի հազար ամենահարուստ մարդկանց ցուցակ, որն ամեն տարի հրապարակում Է The Sunday Times թերթը: 2019 թվականի համար հրատարակության վարկանիշում ջեքփոթի շահողն առաջ Է անցել երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել են հնդիկ ձեռնարկատերեր Շրի եւ Գոփի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով: Միացյալ Թագավորության տարածքում վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը (223 մլն դոլար) 2011 թվականին ստացել Է Քոլին եւ Քրիս Վեյրեր ընտանեկան զույգը՝ Շոտլանդիայից:EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում Է 2004 թվականից: Հաղթողն իրավունք ունի մնալու անանուն, դրանից օգտվում Է եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, որոնք մեկ ակնթարթում խոշոր կարողության տեր են դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am