Ֆուտբոլի երիտասարդական թիմը ևս խայտառակ հաշվով պարտվել է Իտալիային  

Armenpress 10:46, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Կատանիա քաղաքի «Չիբալի» մարզադաշտում Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ-2021 երիտասարդական առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակում հյուրընկալվեց Իտալիայի ընտրանուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի Մ-21 ընտրանին պարտվեց 0։6 ջախջախիչ հաշվով: Հայաստանի Մ-21 հավաքականը մրցեց հետևյալ կազմով. 1. Սևակ Ասլանյան (12․Մարկ Գրիգորյան, 72'), 2. Արթուր Դանիելյան, 4.  Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան, 9. Արմեն Հովհաննիսյան (22. Աբրահամ Պորտուգալյան, 58'), 11. Վահան Բիչախչյան, 17. Արամ Խամոյան (13. Դավիթ Նալբանդյան, 66'), 19. Հրաչյա Գեղամյան, 20. Ռուդիկ Մկրտչյան (6. Էրիկ Վարդանյան, 72'), 21. Էդգար Մովսեսյան (15. Արմեն Սադոյան, 58')։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am