«Արագած»-ը Եվրասիական լիգայի շրջանակներում հաղթեց «Ուրարտու»-ին

Armenpress 20:28, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Եվրասիական լիգայի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին հայկական երկու ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանում կայացած խաղում մրցեցին «Արագած»-ը և «Ուրարտու»-ն: Մրցախաղի առաջին քառորդում «Արագած»-ն առավելություն ուներ՝ 29:11: Հայաստանի գործող չեմպիոնը խաղային իրավիճակը պահեց իր ձեռքում և թիմերն ընդմիջման գնացին 49:33 հաշվով հօգուտ «Արագած»-ի: Վերջինս պահպանեց ձեռքբերածը և հաղթեց 86:79 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դարիուս Կլարկն է «Ուրարտու»-ից՝ 30 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am