Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարների հանումը

Armenpress 14:56, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել: Ինչպես հայտնել Է Լիբանանի բանկերի ասոցիացիան, այս կոորդինացված միջոցառումները լինելու են ժամանակավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտասահման միջոցների փոխանցումներն բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում:

Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են: Սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի ազգային բանկի հետ, ճշտել Է ասոցիացիան:

Բանկերը փակ են եղել անցած ամսվա մեծ մասի ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար: Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am