ԱԺ-ն քննարկում է Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

Armenpress 12:27, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Դանիայի Թագավորությունը չի ստորագրել 2012թ. ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որով նշված է, որ համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ, և որի ստորագրման ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ, նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր»,- ասաց Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ.:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am