Վահանյանը վետերանների ԱԱ-ի 6-րդ տուրում հաղթել է

Armenpress 23:47, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները վետերանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մրցաշարի մինչև 50 տարեկանների պայքարում Կարեն Մովսիսյանը պարտվել է, իսկ Արտաշես Մինասյանը հաղթանակ է տոնել: Մինչև 65 տարեկանների մրցախաղում Ռաֆայել Վահանյանը ևս գերազանցել է մրցակցին:

Վահանյանը կես միավորով է հետ առաջատարից, իսկ Մովսիսյանն ու Մինասյանը 1,5-ով են հետ առաջատարից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am