Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է

Armenpress 15:13, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի առաջարկվող կացարանների բազմաթիվ տարբերակներ՝ գյուղական բնակավայրերում տեղացիների բնակարաններից ու տներից մինչև 5-աստղանի շքեղ հյուրանոցներ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալի աճել է: 2013 թվականին 379 հյուրանոց է եղել, 2018 թվականին այդ թիվը հասել է 600-ի: Նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեծ մասը կառուցվել է Երևանում և մայրաքաղաքի մերձակայքում: Այսօր Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող 13 հյուրանոց:

Հայաստանում հասանելի կացարանները ներառում են 1-5-աստղանի հյուրանոցներ, հոսթելներ, սպա և առողջարանային օբյեկտներ, B&B ծառայություններ, բնակարանների վարձակալություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am