ԵՄ-ն հրապարակեց Բելառուսի հետ այցագրային ռեժիմը դյուրացնելու պատրաստակամության որոշումը

Armenpress 13:45, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 18-ին որոշում Է հրապարակել Բելառուսի հետ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին: Եվրամիության խորհրդի այդ որոշման տեքստը նոյեմբերի 18-ին հրապարակվել Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«ԵՄ-ի անունից Եվրոպական միության եւ Բելառուսի միջեւ այցագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն այս պահից թույլատրված Է, հենց որ ավարտվի դրա տեքստի պատրաստումը:Համաձայնագրի տեքստը կհրապարակվի դրա կնքման մասին պաշտոնական որոշման հետ միասին»,-ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am