Ձյուդոյի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի  

Armenpress 13:22, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:

 Երիտասարդների և պատանիների հավաքականները կշարունակեն մարզել Դավիթ Խաչատրյանը և Գոռ Հարությունյանը, իսկ Հովհաննես Դավթյանը և Թաթուլ Հովհաննիսյանը կհամակարգեն բոլոր երեք հավաքականների աշխատանքները և պատասխանատու կլինեն դրանց գործունեության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am