Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը հեղեղումից հետո

Armenpress 11:40, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի թանգարաններն ու դպրոցները, որոնք ավելի վաղ փակվել Էին վերջին կես դարի ընթացքում քաղաքը պատուհասած ռեկորդային հեղեղման պատճառով, նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TGCOM-24 հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ երթեւեկությունը կվերսկսեն նաեւ ջրային տրամվայները՝ վապորետոները, որոնք հիմնական փոխադրամիջոցն են Վենետիկում: Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել Է 150 սանտիմետրի նշագծին, ինչից հետո սկսել Է իջնել: Ընդ որում, ինչպես հայտնել են օդերեւութաբանները, իրադրության զգալի բարելավում չարժե սպասել մինչեւ երեքշաբթի օրը: Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել Տոսկանայում եւ Էմիլիա-Ռոմանիեում այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, որոնք դարձյալ կարող են գետերի վարարում հրահրել այդ մարզերում: Կիրակի օրը Տոսկանայում ափերից դուրս Է եկել Առնո գետը, որպես նախազգուշական միջոց տարհանվել Է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները: Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում Է նաեւ մի քանի այլ շրջաններում: Վենետիկում կրիտիկական իրադրություն Է ստեղծվել վերջին կես դարի ընթացքում «բարձր ջրի» ռեկորդային մակարդակի կապակցությամբ, որը նոյեմբերի 13-ին հասել Է գրեթե 190 սանտիմետրի: Դա հանգեցրել Է քաղաքի 80 տոկոսի հեղեղման, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը: Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ հեղեղումից հետո զբոսաշրջիկների ավելի քան 35 տոկոսը հրաժարվել Է Վենետիկ ուղեւորությունից: Քաղաքի իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետեւանքների վերացման սկզբնական փուլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am