ԱՄՆ-ում անհանգստացած են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից

Armenpress 17:46, 15 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայում շատերն են անհանգստացած այն բանից, թե ինչ Է տեղի ունենում Վրաստանում: Այդ մասին հայտարարել Է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեննեթ Յալովիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:«Ես չեմ միջամտում Վրաստանի ներքին քաղաքականությանը, բայց պետք Է ասեմ, որ անհանգստացած եմ այն բանից, ինչ տեղի Է ունեցել: Այդ ընտրական բարեփոխումը հունիսյան իրադարձություններից հետո թվում Էր քայլ առաջ , եւ ես չեմ հասկանում, թե ինչու այն չընդունեցին: Ամերիկայում Վրաստանի բազմաթիվ բարեկամների շրջանում անհանգստություն Է առաջացնում վրացական ժողովրդավարության ճակատագիրը, եւ ես հուսով եմ, որ կձեռնարկվեն դրական քայլեր, այդ թվում՝ կառավարության թափանցիկության տեսակետից»,-հայտարարել Է Յալովիցը, որի մեկնաբանությունները տարածել Է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությունը: Իրադարձություններին բացասական գնահատական Է տալիս նաեւ Լուիս Նավարոն՝ Վրաստանում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) նախկին տնօրենը եւ Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մեկնաբանը: Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքը» հրաժարվեց փոփոխություններ մտցնել 2020 թվականին իշխանությունը կորցնելու երկյուղից: «Դա նաեւ հարգանքի լիակատար բացակայություն Է ցուցարարների նկատմամբ, որոնք այդ փոփոխությունները պահանջում Էին հունիսին»,-ասել Է նա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am