ԷՄԳ-ն պահպանել Է 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը

Armenpress 16:40, 15 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել Է օրական համապատասխանաբար 1 մլն եւ 1,2 մլն բարելի չափով: Դա հետեւում Է ԷՄԳ-ի նոյեմբերյան հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալությունը 2019 թվականի չորրորդ եռամսյակում նավթի համաշխարհային պահանջարկի աճի արագացում Է սպասում օրական 1,1 մլն բարելից մինչեւ օրական 1,9 մլն բարել՝ ԱՄՆ-ում նավթի ցածր գների եւ աճող սպառման հաշվին, եւ դրա հետ մեկտեղ 2019-2020 թվականների համար կանխատեսումը պահպանում Է առանց փոփոխությունների: 2019 թվականի երրորդ եռամսյակում նավթի պահանջարկի աճի մեջ առավել մեծ ավանդ Է ներդրել Է Չինաստանը, որտեղ պահանջարկի ավելացումը տարեկան հաշվարկով կազմել Է օրական 640 հազար բարել: Մինչեւ 2020 թվականի սկիզբը ԷՄԳ-ն ԱՄՆ-ում պահանջարկի աճի տեմպերի ավելացում Է սպասում օրական մինչեւ 190 հազար բարել, իսկ Չինաստանում՝ դանդաղում օրական մինչեւ 375 հազար բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am