Ռուսաստանում հայտարարված նոր ակադեմիկոսների թվում տեղ Է գտել Գարեգին Թոսունյանը

Armenpress 14:22, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ամփոփել Է գաղտնի քվեարկության արդյունքները եւ հայտարարել նոր ակադեմիկոսների եւ թղթակից անդամների անունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, նոր ակադեմիկոսների թվում Է Ռուսաստանի բանկերի ասոցիացիաի նախագահ Գարեգին Թոսունյանը:

Ակադեմիկոսների շարքը համալրել են նաեւ ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը, Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրեն Իվան Ստիլիդին, մոլեկուլային իմունոլոգիայի բնագավառի մասնագետ Սերգեյ Դեեւը, նշանավոր տիեզերագնաց, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության պետական համալսարանի նախագահ Վիկտոր Սավինիխը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովը եւ ուրիշներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am