Ղրղզստանում Աթամբաեւի նկատմամբ դատը հետաձգվել Է մինչեւ նոյեմբերի 29-ը

Armenpress 11:16, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկի դատարանը մինչեւ նոյեմբերի 29-ը հետաձգել Է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել Է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի ըստ Էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաեւն Է:

«Ամբաստանյալներից մեկի հիվադնության եւ Ալմազ Շարշենի Աթամբաեւի՝ դատարան ներկայանալուց հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 29-ը»,- հայտարարել Է Սլեսարյովը:

Ավելի վաղ փաստաբանն ասել Է, որ նախկին նախագահը հրաժարվում Է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում օրենքով պետության նախկին ղեկավարի հարկադրական բերումը, որն այժմ գտնվում Է քննչական մեկուսարանում, հնրավոր չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am