Լիբանանի նոր վարչապետ կդառնա ֆինանսների 75-ամյա նախկին նախարարը

Armenpress 10:27, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:

«Մուստակբալ» կուսակցությունը, Ազատ հայրենասիրական շարժումը, «Ամալ» շարժումը եւ «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել եւ երկրի նոր վարչապետ կհայտարարեն նախկին նախարար Մուհամադ Սաֆադիին»,- նշել Է հեռուստաալիքը:

MTV հեռուստաալիքը հաստատում Է այդ տեղեկատվությունը եւ ճշտում, որ նոր կառավարությունը ներկայացված կլինի «տեխնոկրատներով եւ քաղաքական գործիչներով»:

Ալիքի տվյալներով՝ «Մուստակբալ» կուսակցությունը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ներկայացված կլինի կառավարությունում, բայց ոչ հայտնի մարդկանցով:

75-ամյա Սաֆադին տարբեր նախարարություններ Է գլխավորել Լիբանանում, իսկ 2011-ից մինչեւ 2014 թվականը ֆինանսների նախարարն Է եղել Նաջիբ Միկատիի կառավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am