Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել 

Armenpress 20:55, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները նոյեմբերի լույս 13-ի գիշերը ստուգման նպատակով կանգնեցրել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Արտաշատի բնակիչ մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «ԿամԱԶ»-ը բարձված է եղել մոտ 27 խորանարդ մետր փայտանյութով։ «Վարորդը հայտնել է, որ փայտանյութը գնել է մի ընկերությունից։ Բեռի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am