Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը միասին ծառ տնկեցին ԱԺ բակում

Armenpress 18:27, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան միասին ծառ տնկեցին ԱԺ բակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանների նախագահները համատեղ ծառատունկն իրականացրին ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումից հետո:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Խորհրդանշական եղևնին տնկելուց հետո Դարիգա Նազարբաևան նշեց, որ կփորձի ամեն տարի այցելել Հայաստան ու խնամել իր կողմից տնկված ծառը:

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am