Brexit-ը կդառնա Բրիտանական կայսրության իրական մայրամուտը. Տուսկ

Armenpress 15:50, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը շուտով թողնելու Է իր պաշտոնը, համաձայնել Է այն դիրքորոշմանը, որ Brexit-ը կնշանակի Բրիտանական կայսրության իրական մայրամուտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian թերթը: «Անգլիայից իմ ընկերներից մեկը հավանաբար իրավացի Էր, երբ տխրությամբ ասաց, որ Brexit-ը կդառնա Բրիտանական կայսրության իրական վախճանը»,-հայտարարել Է Տուսկը՝ Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպական քոլեջում:

«Ես նույն բանը լսել եմ Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ԵՄ-ի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կդառնա հետնապահ, երկրորդական խաղորդ այն դեպքում, երբ հիմնական ասպարեզը կմնա Չինաստանին, ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին»,-ասել Է Տուսկը: «Միայն միավորված Եվրոպայի կազմում Մեծ Բրիտանիան կկարողանա խաղալ գլոբալ դեր, միայն համատեղ մենք կարող ենք դիմակայել… աշխարհի մեծագույն ուժերին»,-հայտարարել Է Տուսկը: Նա նշել Է, որ այս պնդումը վավերական Է նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար: Տուսկը նշել Է, որ ինքը չԷր խիզախի նման հայտարարություններով հանդես գալ մեկ ամիս առաջ, քանի որ իրեն «կարող Էին պաշտոնից զրկել չափազանց անկեղծության համար»:

Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ Տուսկն իր հայտարարություններով աջակցություն Է հայտնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսներին, ընտրություններ, որոնք նշանակված են դեկտեմբերի 12-ին: Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում Տուսկի լիազորությունների ժամկետը լրանում Է շուտով, նրան փոխարինելու Է բելգիացի Շառլ Միշելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am