Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ

Armenpress 14:33, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4- րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Անահիտ Սաֆյանին 2019 թվականի նոյեմբերի 19-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am